Գլխավոր Լրահոս

Խրախուսենք, որ փոխենք

Խրախուսենք, որ փոխենք

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ 2013թ. նախագահական ընտրություններին ՀԱԿ-ը խրախուսում է ընդդիմադիր ուժերի՝ միասնական թեկնածուով հանդես գալը: Նա նշել է, որ իրենց համար ամենակարևոր խնդիրը ժողովրդավարության հաստատումն է և ներկայիս «ռեժիմից ազատվելը»:

Ընդամենը մեկ օր առաջ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էր հայտարարել, որ իրենք չեն բացառում միասնական թեկնածուով հանդես գալու հեռանկարը: Նա նշել էր, որ ՀՅԴ-ն ցանկանում է ընդդիմադիր դաշտը համախմբել նախագահական հանրապետությունից խորհրդարանականի անցնելու և ընդդիմությանը՝ իշխանությունը վերահսկելու և հակակշռելու հստակ լծակների տրամադրման գաղափարների շուրջ:

Այս երկու քաղաքական ուժերը փաստացի ազդանշան են տալիս, որ միասնական թեկնածուի գաղափարը արդիական է: Ինչ վերաբերում է սկզբունքներին, որոնցով կարող է համաձայնություն ձեռք բերվել թեկնածուի շուրջ, ապա Ռուստամյանի և Զուրաբյանի հայտարարությունները որևէ կերպ չեն հակասում, հակառակը՝ փոխլրացնում են իրար: Ժողովրդավարության հաստատում ասելով՝ կարելի է հասկանալ և՛ խորհրդարանական տիպի հանրապետություն, և՛ առավել ևս՝ իշխանություններին վերահսկելու և հակակշռելու մեխանիզմներ: Այսինքն՝ ընդդիմադիր դաշտում գաղափարական առումով կոնսենսուսային թեկնածուի առաջադրման գործընթացը կարելի է համարել մեկնարկած:

Խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը ենթադրում է, որ նախագահական ընտրություններում միասնական թեկնածու լինել-չլինելու հարցը կախված է ԲՀԿ-ի որոշումից, և օդում հնչող մեսիջներին հստակ պատասխանելուց առաջ ԲՀԿ-ն փորձելու է նժարին դնել բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքները: Նրա համար շատ կարևոր է նաև հաշվարկել այն հնարավոր հարվածները, որ նման համագործակցության պարագայում կարող է ստանալ իշխանությունից:

Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի աշխատանքներին ԲՀԿ-ի՝ ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի հետ աշխատելու փորձը, ընտրությունների արդյունքների քննադատությունը, ապա կոալիցիային մաս կազմելուց հրաժարումը վկայում են, որ ԲՀԿ-ն, անկախ հետագա որոշումից, լրջորեն պետք է քննարկի միասնական թեկնածուի հարցը:

Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների համար արդեն իսկ ձևավորված հարթակը, որի մասն է ակտիվ քաղաքացիական հասարակությունը, ընդլայնման և քաղաքական փոփոխությունների մեծ պոտենցիալ ունի: Վերջինիս օրակարգում ոչ թե մեկ անձի կամ որևէ խմբի իշխանության բերելն է, այլ ժողովրդավարական ընտրությունների միջոցով օրինական իշխանության և օրինականության հաստատումը: Ընդդիմադիր դաշտում համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի այդ ուժն իր կողմը թեքելու:  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում