Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել ռուսական բեռնաոփոխադրողներին ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժին:
«Այնտեղ այժմ ակտիվ աշխատանք է ընթանում ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ, ուստի խնդրում ենք ուշադիր լինել այդ հեռանկարային տարածքին։ Այն, ըստ իս, ակնհայտորեն տնտեապես շահեկան կլինի», - ասել է նա Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի հետ հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կարևոր է, որ մեր մոտակա հարևանությամբ այդ հատվածի տնտեսական զարգացումը տեղի ունենա ակտիվ ռուսական մասնակցությամբ», - ընդգծել է նախարարը:
Civilnet











