Ճապոնական «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի օպերատոր Tepco ընկերությունը կառավարությանը $12,5 մլրդ կփոխհատուցի ՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում և հարևան շրջաններում ռադիոակտիվ օջախի ապակտիվացման աշխատանքների դիմաց: Ավելի վաղ ակնկալվում էր, որ կառավարությունն ամբողջովին կհոգա այս աշխատանքների իրականացմանն անհրաժեշտ ծախսերը: Ճապոնիայի կառավարությունը մտադիր է մինչ 2015թ. $237,5 մլրդ հատկացնել ռադիոակտիվ տարրերի լիակատար մաքրման համար: Այդ գումարի մի մասը, ինչպես նաև Tepco-ի հատկացրած գումարը կօգտագործվեն օջախի ապակտիվացման համար, որի աշխատանքները կմեկնարկեն այս տարի:
Терсо-ն ևս $31,5 մլրդ կհատկացնի ատոմակայանի վթարի հետևանքով տուժած ճապոնացիներին փոխհատուցելու նպատակով:
Հիշեցնենք, որ «Ֆուկուսիմա 1» ատոմկայանի վթարը տեղի է ունեցել 2011թ. մարտին:
Civilnet











