Գլխավոր Լրահոս

Կորոնավիրուսով հիվանդներին սպասարկում է 10 հաստատություն, ծավալվել է 1 130 մահճակալ

Կորոնավիրուսով հիվանդներին սպասարկում է 10 հաստատություն, ծավալվել է  1 130 մահճակալ

Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ վերջին շաբաթների ընթացքում «ամբողջությամբ կամ մասնակի վերաբացվել են կորոնավիրուսային հիվանդության պացիենտների բժշկական օգնության և սպասարկում իրականացնող հաստատություններ»։ 

«Այս պահին բուժօգնություն մատուցում են 10 կազմակերպություններ։ Վերջիններում, ընդհանուր առմամբ, մենք ունենք ծավալված շուրջ 1 130 մահճակալ, որից շուրջ 200 մահճակալը  վերակենդանացման ծառայության համար է նախատեսված, այդ ծավալված մահճակալների մի զգալի մասը զբաղեցված է, ազատ մահճակալները թվով 100-ն են»,- նշեց Քնար Ղոնյանը։

Երևանում, Լոռիում և Սյունիքում արդեն գործում են կովիդի բուժման վերապրոֆիլավորված հիվանդանոցներ։

«Լոռու մարզում Սպիտակի բժշկական կենտրոնն է, իսկ Սյունիքում՝ Կապանի բժշկական կենտրոնը, ըստ անհրաժեշտության ելնելով պացինետների թվաքանակից պարբերաբար գործընթացը իրականացվում և վերանյվում է»,- հավելեց Ղոնյանը։

Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 675 դեպք, փաստացի բուժում է ստանում 6 593 պացիենտ:  COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ` կատարվել է 220 236 պատվաստում։

Լիա Ավագյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում