Գլխավոր Լրահոս

Աշխարհում պարենամթերքի գնաճի ռիսկերն ավելացել են. փորձագետներ

Աշխարհում պարենամթերքի գնաճի ռիսկերն ավելացել են. փորձագետներ

Աշխարհում պարենամթերքի գնաճի ռիսկերն ավելացել են՝ պայմանավորված եգիպտացորենի, սոյայի և ցորենը համաշխարհային գների կտրուկ բարձրացմամբ: Այսպիսի կանխատեսում են արել ավստրալական Commonwealth Bank of Australia բանկի փորձագետները, հաղորդում է finmarket.ru-ն:

Զեկույցի համաձայն՝ հունիսին հացաբույսերի և ձիթաբույսերի համաշխարհային գները կտրուկ բարձրացել են, և թանկացումը կշարունակվի նաև հուլիսին: Ըստ փորձագետների՝ մյուս կողմից՝ սննդամթերքի թանկացումը չի տարածվել բրնձի վրա:

MarketWatch կայքի համաձայն՝ հունիսին և հուլիսի սկզբին եգիպտացորենը թանկացել է 41%-ով, ցորենը 33%-ով, սոյան՝ 26%-ով:

Այս պարենամթերքների առավել մեծ սպառում արձանագրվել է Չինաստանում, ինչպես նաև զարգացող և զարգացած մի շարք այլ շուկաներում:

Փորձագետները կանխատեսում են, որ եգիպտացորեն և սոյա արտահանող երկրների կողմից համաշխարհային առևտրաշրջանառությունում փոփոխություններ կլինեն՝ պայմանավորված այս պարենամթերքների հնարավոր անբավարարությամբ: 

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում