Գլխավոր Լրահոս

Կառավարությունը Սփյուռքը որպես «համահայկական խնդիրները լուծելու գործիք» չի դիտարկում

Կառավարությունը Սփյուռքը որպես «համահայկական խնդիրները լուծելու գործիք» չի դիտարկում

Կառավարության՝ 2021-2026 թվականների ծրագրի Անվտանգություն և արտաքին քաղաքականություն գլխի առանձին ենթագլուխ վերաբերում է Սփյուռքի հետ կապերին։

Կառավարությունը նշում է, որ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումը նպատակաուղղված է լինելու հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանը, սփյուռքի մարդկային ներուժի վերհանմանն ու քարտեզագրմանը, աշխարհասփյուռ հայության մարդկային, մտավոր, տնտեսական ներուժի՝ հայրենիքի կայուն զարգացման նպատակի շուրջ համախմբմանը:

  • Կառավարությունը սփյուռքի համայնքները չի դիտարկում որպես հայաստանյան և  համահայկական խնդիրները լուծելու գործիք, այլ որպես այդ խնդիրների և  դրանց լուծմանն ուղղված օրակարգերի ձևավորման գործուն մասնակից: Կառավարությունը շարունակելու է ակտիվ համագործակցությունը սփյուռքի կառույցների և  անհատների հետ: Սփյուռքի համայնքների հետ աշխատանքներում Կառավարությունը սերտորեն համագործակցելու է հայկական համայնքներ ունեցող երկրների կառավարությունների հետ: 
  • Կառավարությունը շարունակելու է իրականացնել թիրախային ուսումնասիրություններ՝ գնահատելու սփյուռքի համայնքների յուրահատկությունները, առկա ներուժը և  կարիքները, ակնկալիքները Հայաստան-սփյուռք գործակցությունից և  մշակելու է հասցեական քաղաքականություն: 
  • Հայաստանի կյանքին առավել հաղորդակից, կապված և այդ կյանքում ներգրավված սփյուռք, ավելի շատ հայրենադարձ երիտասարդություն ունենալու նպատակով Կառավարությունը շարունակելու է մշակվել ծրագրեր, ստեղծել նոր ձևաչափեր սփյուռքի մարդկային, գիտական, ստեղծագործական և  տնտեսական ներուժը Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային, կրթական, գիտական կյանքում ներգրավելու ուղղությամբ։ 
  • Նախատեսվում է մշակել և  իրագործել գիտական, մասնագիտական, կրթական, մշակութային, տնտեսական, առողջապահական, բարձր տեխնոլոգիաների և  այլ ոլորտներում համահայկական ցանցերի ստեղծման   ու զարգացման քաղաքականություններ և  ծրագրեր։ 
  • Օրենսդրական և  ինստիտուցիոնալ գործիքների միջոցով նախատեսվում է շարունակել սփյուռքահայերի՝ հայրենադարձվելու, Հայաստանում ապրելու, աշխատելու և  ստեղծագործելու համար բարենպաստ միջավայրի կայացման, ինչպես նաև  ներդրումներ կատարելը դյուրացնելու գործընթացը։
  • Կառավարությունը նախատեսում է դիտարկել Հայաստանում արևմտահայերենին հատուկ կարգավիճակ տալու օրենսդրական հնարավորությունները, կազմակերպել  արևմտահայերենի պահպանությանն ուղղված կրթական և  գիտական միջոցառումներ, որոնց շնորհիվ ամրապնդվելու է արևմտահայերենի կարգավիճակը բարձրագույն կրթության, հանրակրթական և  լրացուցիչ ուսումնական ծրագրերում:
  • Նախատեսվում է սփյուռքահայերի կողմից ստեղծվող մշակույթի և  հատկապես հայալեզու մշակույթի հանրահռչակման հատուկ քաղաքականություն վարել՝ համագործակցելով Հայաստանում սփյուռքագիտության և  սփյուռքում հայագիտության կենտրոնների հետ։ Սփյուռքում նախատեսվում է իրականացնել կրթական գործընթացի բարելավում և  արդիականացում, կազմակերպել մանկապատանեկան և  երիտասարդական համահայկական կրթական և  մշակութային միջոցառումներ:
  • Քայլեր են ձեռնարկվելու՝ շարունակաբար նպաստելու սփյուռքում մանկավարժական և  համայնքային կադրային բազայի (մասնագիտական հենքի) ձևավորմանը, ուսուցչական կազմի կարողությունների հզորացմանը:
  • Ընդլայնվելու են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման միջոցով: 
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում