Գլխավոր Լրահոս

Peugeot-ն 8 հազ. աշխատատեղ կկրճատի

Peugeot-ն 8 հազ. աշխատատեղ կկրճատի

Ֆրանսիական Peugeot Citroen ավտոարտադրողը մտադիր  է 8000 աշխատատեղ կրճատել և մինչ 2014թ. փակել Փարիզի իր Aulnay հավաքման գործարանը: Այս մասին հաղորդում է ВВС-ն՝ վկայակոչելով ընկերության մամլո հաղորդագրությունը: Aulnay-ի փակման հետևանքով կկրճատվի 3000 աշխատատեղ: Եվս 1400 աշխատատեղ կկրճատվի Ռենի գործարանում, որը, ընդհանուր առմամբ, ունի 5600 աշխատակից:

Peugeot Citroen-ի տնօրենների խորհրդի նախագահ Ֆիլիպ Վարենի խոսքով՝ ներկայում ընկերությունում բարդ ժամանակներ են: Վարենը խոստացել է աջակցել աշխատանքը կորցրած աշխատակցիներին նոր աշխատանք գտնելու հարցում: 

Նշենք, որ ընկերության՝ անցած շաբաթ հրապարակած հաշվետվության համաձայն՝ 2012-ի 1-ին կիսամյակում Peugeot Citroen-ի համաշխարհային վաճառքքերը 1,86 մլն ավտոմեքենայից կրճատվել են մինչև 1,62 մլն: Լատինական Ամերիկա մատակարարումները նվազել են 21%-ով՝ կազմելով 122 հազ.ավտոմեքենա՝ պայմանավորված Բրազիլիա ներկրման մաքսատուրքերի չափերի մեծացմամբ:

Փոխարենը ընկերության վաճառքներն ավելացել են Չինաստանում և Ռուսաստանում՝ համապատասխանաբար 7,1%-ով և 17%-ով: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում