Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք, մահացել է 10 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք, մահացել է 10 մարդ

Հայաստանում օգոստոսի 22-ին կատարվել է 5 220 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 4,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 239 մարդ։ Արձանագրվել է մահվան 10 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 147 է:

Օգոստոսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  237 885 դեպք, որոնցից  224 493-ն` առողջացած, 4 762-ը` մահվան ելքով: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7 483 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 489 110 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 237 885 դեպքով։ Վրաստանը գտնվում է 50-րդ տեղում՝ 514 744 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 391 506 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 215 663 դեպքով, Իրանը 11-րդ տեղում է՝ 4 677 114 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում