Գլխավոր Լրահոս

2013թ. նավթի համաշխարհային պահանջարկի աճը կկազմի 1,1%. ՄԷԳ

2013թ. նավթի համաշխարհային պահանջարկի աճը կկազմի 1,1%. ՄԷԳ

2013թ. նավթի համաշխարհային պահանջարկի աճը կկազմի 1,1%՝ մինչև օրական 909 մլն բարել: Այսպիսի կանխատեսում է արել Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ), հաղորդում է Bloomberg-ը:

ՄԷԳ-ի կանխատեսումը առավել լավատեսական է քան ՕՊԵԿ-ինը, որը, երեկ հրապարակած հաղորդագրության համաձայն, հաջորդ տարվա համար կանխատեսել էր օրական մինչև 800 հազ. բարել:

Ըստ ՄԷԳ-ի՝ 2013թ. զարգացող շուակներում նավթի պահանջարակը կգերազանցի զարգացած շուկաների պահանջարկին:

Գործակալության հաշվարկների համաձայն՝ հաջորդ տարի ՕՊԵԿ-ը օրական պետք է 30,5 մլն բարել նավթ արտադրի՝ «սև ոսկու» համաշխարհային պահանջարկը բավարարելու նպատակով: Սա 1,3 մլն բարելով զիջում է կազմակերպության կողմից ներկայում արտադրվող նավթի օրական ծավալներին: ՄԵԳ-ը՝ մյուս կողմից՝ հնարավոր է համարում ՕՊԵԿ-ի կողմից մատակարարումների կրճատումը՝ պայմանավորված Իրանի դեմ սահմանած նավթային էմբարգոյով:

Ներկայում ՕՊԵԿ-ի երկրների կողմից նավթի արդյունահանումը օրական նվազել է 100 հազ. բարելով՝ մինչև օրական 31,8 մլն բարել՝ պայմանավորված Իրանում և Անգոլայում նավթի արտադրության ծավալների կրճատմամբ:

Գործակալությունում նշում են, որ 2013թ. ՕՊԵԿ-ի անդամ չհնադիսացող երկրներ նավթի մատակարարումները կավելանան օրական 700 հազ. բարելով՝ կազմելով մինչև օրական 53,9 մլն բարել՝ ընթացիկ տարվա օրական 400 հազ. բարել աճի համեմատ:

ՄԵԳ-ի կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարում նավթի պահնջարկը կավելանա օրական 800 հազ. բարելով՝ կազմելով օրական 89 մլն բարել, ինչը 15 հազ. բարելով զիջում է նախորդ կանխատեսմանը:

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում