Գլխավոր Լրահոս

2012թ. Ռուսաստանում ցորենի բերքը 80 մլն տ-ից պակաս կլինի

2012թ. Ռուսաստանում ցորենի բերքը 80 մլն տ-ից պակաս կլինի

Ընթացիկ տարում Ռուասատանում ցորենի բերքը 80 մլն տ-ից պակաս կլինի՝ 2011-ի 94,2 մլն տ-ի դիմաց: Այս մասին այսօր մամլո ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի ցորեն արտադրողների ազգային միության նախագահ Պավել Սկուրիխինը, հաղորդում է vesti.ru-ն: Հունիսին Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը կանխատեսել էր, որ ընթացիկ տարում երկրում ցորենի բերքը կկազմի 85 մլն տ:  


«Մեր կարծիքով՝ 80 մլն տ բավական լավատեսական ցուցանիշ է, և դրանով հնարավոր կլինի բավարարել ներքին պահանջարկը», - ասել է Սկուրիխինը:  
Նրա խոսքով՝ ներքին պահանջարկը չի գերազանցում 73 մլն տ, բացի այդ՝ պետք է հաշվի առնել ցորենի անցումային պահուստները, որոնք կազմում են 15 մլն տ:

Արտահանման ծավալների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Սկուրիխինը նշել է, որ ցորենի որոշակի չափաբաժին կարտահանվի, սակայն դրա ծավալներն առավել հստակ կլինեն Սիբիրում և Ուրալում բերքահավաքից հետո:

Հուլիսի 11-ի դրությամբ՝Ռուսաստանում հնձվել  է ցորենի 4,2 մլն հա ցանքատարածություն, և բերքը կազմել է 10,6 մլն տ՝ 25,4 ց/հա միջին բերքատվությամբ՝ անցած տարվա 40 ց/հա բերքատվության համեմատ:

Չնայած բերքի կրճատմանը՝ պայմանավորված եղանակային վատ պայմաններով՝ ըստ Սկուրիխինի՝ ցորենի արտահանման էմբարգոյի սահմանման նախադրյալներ չկան:

ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության՝ հացահատիկների համաշխարհային բերքի մասին հերթական կանխատեսման համաձայն՝ այս տարի ցորենի արտադրությունն անկում կապրի, հաղորդում է Bloomberg-ը: Ընդ որում՝ Եվրասիայի տափաստանային գոտու երաշտի հետևանքով առավելապես կտուժեն Ռուսաստանը, Ղազախստանը և Չինաստանը:

Ըստ կանխատեսման՝ ցորենի համաշխարհային բերքը կկազմի 665 մլն տ, ինչը 7 տ-ով զիջում է նախորդ կանխատեսումը՝ 672 մլն տ: Ռուսաստանում հուլիսին ցորենի բերքը կկազմի 49 մլն բարել, ինչը 4 տ-ով զիջում է հունիսին արված կանխատեսմանը: Այս պայմաններում՝ ցորենի արտահանումը կկրճատվի մինչև 12 մլն տ:

Նշենք, որ վերջին մեկ ամսում համաշխարհային շուկայում արձանագրվում է ցորենի գների բարձրացում: Այսպես՝ եթե այս տարվա հունիսի 15-ին Լոնդոնի բորսայում 1 տ ցորենի գինը կազմում էր $192, ապա անցած շաբաթ նոյեմբերի ֆյուչերսների գինը կազմել է $230:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում