Գլխավոր Լրահոս

Գնի գաղտնի բարձրացում չի կարող լինել. Արմեն Մովսիսյան

Գնի գաղտնի բարձրացում չի կարող լինել. Արմեն Մովսիսյան

Արմեն Մովսիսյանը վստահեցրել է, որ գնի գաղտնի բարձրացում չի կարող լինել։ Արդյունքները կհայտարարվեն բանակցություններից հետո։ Նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե գազի գնի բարձրացում, այնուամենայնիվ, ակնկալվո՞ւմ է, թե՞ ոչ:

Նշենք, սակայն, որ համաձայն ՍիվիլՆեթի աղբյուրների՝ Հայաստանը 1000 խմ գազը ձեռք է բերում արդեն $240-ով։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանից ներկրված 1000 խմ բնական գազի մաքսային արժեքը կազմել է $220, այն դեպքում երբ էներգետիկայի նախարարությունը և «ՀայՌուսգազարդը» պնդում են, որ Հայաստանը ռուսական գազը ձեռք է բերում $180/1000 խմ գնով։

ՍիվիլՆեթի աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական գազ գնի բարձրացումը մինչև 2013թ. նախագահական ընտրությունները կառավարությունը սուբսիդավորելու է «Գազպրոմին» փոխանցելով «ՀայՌուսգազարդում» իր մասնաբաժնի 10%-ը, ինչի արդյունքում «Գազպրոմի» մասնաբաժինը ընկերությունում կհասնի 90%-ի։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում