Գլխավոր Լրահոս

Գորիս-Կապան ճանապարհին մի քանի տասնյակ բեռնատարներ են կուտակվել, այդ թվում՝ իրանական

Գորիս-Կապան ճանապարհին մի քանի տասնյակ բեռնատարներ են կուտակվել, այդ թվում՝ իրանական

Գորիսից Կապան տանող ճանապարհի Քարահունջի հատվածում մի քանի տասնյակ բեռնատար մեքենաներ են կուտակվել։ Այս մասին Սյունիքի մարզից հայտնում է ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանը։

Բեռնատարների հայ և իրանցի վարորդները նշում են, որ այլընտրանքային ճանապարհը, որն անցնում է Տաթևով, խնդրահարույց է։

«Վարորդներն ասում են, որ Տաթևի ճանապարհը նեղ է, շատ դեպքերում՝ նաև վտանգավոր։ Իրանցի վարորդները բողոքում են նաև, որ ճանապարհը փակելու հետևանքով մնացել են առանց սննդի ու գումարի»,- հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը։

***

Ադրբեջանական զինծառայողները երեկ՝ օգոստոսի 25-ին, ժամը 23:00-ի սահմաններում փակել էին Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղին մոտ (Շուռնուխ-Կարմրաքար հատված) միջպետական ճանապարհը։ Ավելի ուշ ադրբեջանցիները փակեցին նաև Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից հայտնել էին, որ աշխատանքներ են իրականացվում Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բացելու ուղղությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում