Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 522 նոր դեպք, մահացել է 11 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 522 նոր դեպք, մահացել է 11 մարդ

Հայաստանում օգոստոսի 26-ին կատարվել է 6 383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 522 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 8,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 359 մարդ։ Արձանագրվել է մահվան 11 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 151 է:

Օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  240 261 դեպք, որոնցից  225 593-ն` առողջացած, 4 796-ը` մահվան ելքով: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 721 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 517 486 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 240 261 դեպքով։ Վրաստանը գտնվում է 50-րդ տեղում՝ 536 202 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 405 542 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 293 297 դեպքով, Իրանը 10-րդ տեղում է՝ 4 833 135 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում