Հայաստանից ծիրանի արտահանումն անցած տարվա համեմատ աճել է 60%-ով՝ հուլիսի 10-ի դրությամբ կազմելով 8,4 հազ. տոննա։
Ըստ Գյուղատնտեսության նախարարության տվյալների՝ հուլիսի 10-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 10,9 հազ. տոննա պտուղբանջարեղեն, որից՝ 8,4 հազ. տոննա ծիրան, 579 տոննա կեռաս, 2,73 տոննա սալոր, 847,9 տոննա խաղող։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 6,99 հազ. տոննա պտուղբանջարեղեն, որից՝ 5,3 հազ. տոննա ծիրան, 476 տոննա կեռաս։ Նշենք, որ 2011թ. ընդհանուր առմամբ Հայաստանից արտահանվել է 16,88 հազ. տոննա պտուղ-բանջարեղեն, այդ թվում՝ 7,3 հազ. տոննա ծիրան:
Հուլիսի 10-ի դրությամբ հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է մոտ 5,7 հազ. տոննա պտուղբանջարեղեն (որից 5,2 հազ. տոննա պտուղ), ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2,7 հազ. տոննայով կամ 90%։ Ընկերությունները մթերել են 4 հազ. տոննա ծիրան (նախորդ տարի 615 տոննա) և 530,6 տոննա բանջարեղեն (անցած տարի՝ 377 տոննա):
Civilnet











