Ասիայում կլինիկաների խոշորագույն՝ մալայզիական IHH Healthcare ցանցը IPO-ի արդյունքում շուկայից ներգրավել է շուրջ $2 մլրդ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով տեղաբաշխմանը մոտ կանգնած սեփական աղբյուրները:
IHH-ի IPO-ն այս տարվա երրորդ ամենախոշորն է՝ ըստ ծավալի: Բաժնետոմսերը տեղաբաշխվել են Սինգապուրի և Կուալա Լումպուրի բորսաներում:
Ցանցը վերահսկվում է Մալայզիայի պետական ներդրումային Khazanah Nasional-ի կողմից: IHH-ին պատկանող հիվանդանոցներում տեղերի թիվը, ընդհանուր առմամբ, կազմում է 4900 : Ընկերությունը մտադիր է առաջիկա 5 տարում կառուցել բժշկական հաստատություններ՝ ընդհանուր 3300 տեղով:
Նշենք, որ այս տարվա ամենախոշոր տեղաբաշխումն իրականացրել է Facebook սոցցանցը, որը շուկայից ներգրավել է $16 մլրդ:
Երկրորդ ամենախոշոր IPO-ն՝ ըստ ծավալի, արմավենու յուղի արտադրության մալայզիական Felda Global Ventures Holdings ընկերությանն է անցկացրել՝ շուկայից ներգրավելով $3,3 մլրդ:
Ընդ որում՝ Felda-ի տեղաբաշխումը Հարավային Ասիայում երկրորդ ամենախոշորն էր մալայզիական Petronas նավթագազային ընկերության 2010թ. IPO-ից հետո, որի արդյունքում ներգրավվել էր շուրջ $4 մլրդ:
Civilnet











