Գլխավոր Լրահոս

Ինչ է ասում Գագիկ Բեգլարյանը

Ինչ է ասում Գագիկ Բեգլարյանը

Աբովյան-Երևան և Չարենցավան-Երևան երթուղիներում աշխատող «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվճար ավտոբուսների դեմ «Քինգ դե լյուքս» ընկերության վարորդների նախօրեին կազմակերպած գործադուլին անդրադարձել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Կառավարության նիստից հետո, պատասխանաելով լրագրողների՝ այդ թեմայի հետ կապված հարցին, նա ասել է. «Ո՞վ է համոզվել, որ անօրինականություն է, կարո՞ղ եմ հասկանալ, որպես լրագրո՞ղ եք ասում, համոզվե՞լ եք: Ի՞նչ գիտեք` շահույթ չեն ստանում, թողեք՝ մենք պարզաբանենք»:

Փաստորեն, Բեգլարյանն այս խնդրի հետ կապված առնվազն չեզոքություն է դրսևորում: Կարելի է անգամ եզրակացնել, որ նախարարը կասկածի տակ է առնում «Քինգ դե լյուքս» ընկերության վարորդների բողոքի անկեղծությունը: Այդ ընկերությունը պատկանում է ՀՀԿ-ական (նախկին ԲՀԿ-ական) Արթուր Հարությունյանին՝ Պալաչ մականունով, որը Գագիկ Ծառուկյանի սանիկն է, սակայն վերջին շրջանում վատ հարաբերությունների մեջ է նրա հետ:

Դժվար է պատկերացնել, որ Պալաչի վարորդները բողոքի ակցիա կազմակերպեին, եթե օրինակ՝ ԲՀԿ-ն շարունակեր մնալ կոալիցիոն կառավարության մեջ: Հենց այս համատեքստում է, որ Գագիկ Բեգլարյանի արտահայտությունները ուշագրավ են: Փաստացի, ժամանակին նախագահականից «անհանդուրժելի և անընդունելի»  ճանաչված Երևանի նախկին քաղաքապետը և ներկայիս տրանսպորտի և կապի նախարարը իրեն դուրս է դնում իշխանության կողմից «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի դեմ վարվող հակաքարոզչությունից, անգամ հակադրվում է իշխանության կուրսին:

Առավել հավանական է, որ այստեղ դեր են խաղում միջանձնային հարաբերությունները, որոնք Հայաստանում քաղաքական կատեգորիայի կարգավիճակում են: Բեգլարյանը խնդիր չունի այրել կամուրջները ԲՀԿ առաջնորդի հետ: Տարբերակ է նաև, որ իշխանությունը, հասկանալով, որ բարեգործական երթուղիների խնդիրը շահարկելով՝ հազիվ թե կարողանա արդյունավետ հարված հասցնել Ծառուկյանին, փորձում է թեման «քնեցնել» և Բեգլարյանի միջոցով խնդիրը հանում է օրակարգից:

Չի բացառվում նաև, որ այս քայլով Բեգլարյանը ցանկանում է ցույց տալ, որ ինքնուրույն խաղացող է, և միշտ չէ, որ ուշադրություն է դարձնում իջեցված հրահանգներին:

  

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում