Գլխավոր Լրահոս

Առաջին դասարանցիների թիվը 2021-ին նախորդ տարիների համեմատ նվազել է

Առաջին դասարանցիների թիվը 2021-ին նախորդ տարիների համեմատ նվազել է

Հայաստանում 2021-ին նախորդ երկու տարիների համեմատ առաջին դասարանցիների թիվը նվազել է․ այդ մասին են վկայում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած տվյալները։

Այսպես՝ 2019-2020թթ․ ուսումնական տարում առաջին դասարանցիների թիվը 38 845 էր, իսկ 2020-2021թթ․՝ 39 248։ 

Նախարարության փոխանցմամբ՝ այս տարի առաջին անգամ դպրոց է գնացել շուրջ 37 000  աշակերտ։ Նախորդ տարիների համեմատ՝ աշակերտների թիվը նվազել է շուրջ երկու հազարով։

Այս տարի Գիտելիքի օրը նշվեց օգոստոսի 31-ին։ Նման որոշում է կայացվել դպրոցների դիմաց ծնողների ու աշակերտների մեծ կուտակումներ թույլ չտալու և հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այս տարի դասերը իրականացվելու են ամենօրյա առկա ռեժիմով՝ անկախ դասարանում աշակերտների թվից:

Լիա Ավագյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում