2012թ. 3-րդ եռամսյակում Միացյալ Թագավության տնտեսական աճը Օլիմպիական խաղերի շնորհիվ կկազմի 0,3-0,4%՝ նպաստելով կրկնակի ռեցեսիայի հաղթահարմանը: Այսպիսի եզրակացություն է պարունակում ամերիկյան Goldman Sachs ֆինանսական խմբի փորձագետների ուսումնասիրությունը, հաղորդում է ԻՏԱՌՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ Goldman Sachs-ի՝ 3-րդ եռամսյակում աճը կապահովվի Օլիմպիական խաղերի ընթացքում լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման և օտարեկրացիների կողմից ապրաքների ու ծառայությունների մեծ պահանջարկի շնորհիվ:
Փորձագետների կարծիքով՝ անկախ վերջնական ցուցանիշներից՝ աճը կլինի կարճաժամկետ, և 4-րդ եռամսյակում ցուցանիշները այդքան էլ լավատեսկան չեն լինի:
Միացյալ Թագավորության ՀՆԱ-ի աճը երկու եռամսյակ անընդմեջ կրճատվել է (2011թ. հոկտեմբեր-դեկտեմբեր 0,3%, 2012թ. հունվար-մարտ՝ 0,3%), ինչը որպես ռեցեսիա է բնորոշվում: Բացի այդ՝ երկրի տնտեսությունը դեռ չի վերականգնել աճի նախաճգնաժամային՝2007-2008թթ. ցուցանիշները:
Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական վարչութունը դեռ չի հրապարակել աճի՝այս տարվա ապրիլ-հունիս ամիսների ցուցանիշները, սակայն նախնական տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՆԱ-ի անկումը կազմել է 0,2% ՝ պայմանավորված թագուհի Էլիզաբեթ 2-րդ գահակալման 60-ամյակին նվիրված լրացուցիչ հագստյան օրերով:
Civilnet











