Գլխավոր Լրահոս

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանն իր լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ինքը՝ Արման Աբրահամյանը։ 

«Սիրելի՛  էրեբունցիներ, մոտ երեք տարի առաջ մենք միասին  սկսեցինք աշխատել, պլաններ կազմել ու կյանքի կոչել տարբեր ծրագրեր ու վստահ եմ՝ այսուհետ նույնպես այդ բարի ավանդույթներն ու լավ նախաձեռնությունները շարունակական են լինելու՝ ի նպաստ Էրեբունու բարօրության։

Ես փորձել եմ բոլոր նախաձեռնությունների հիմքում դնել օրենքը և գործել բացառապես այդ տիրույթում, ստեղծելով նորը՝ զարգացնելով հինը։

Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել բնակիչներին, աշխատակազմին, մեր հավատարիմ գործընկերներին։

Սիրելի՛ էրեբունցիներ, դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները՝ որպես վարչական շրջանի ղեկավար։ Ցանկությունս մեկն է՝ խաղաղություն մեր երկրին»,- գրել է Աբրահամյանը։

Արման Աբրահամյանը Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2018թ. հոկտեմբերի 23-ից։ Մինչ այդ նա աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Արման Աբրահամյանը Երևանի նախկին քաղաքապետ, Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի որդին է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում