Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 615 նոր դեպք, մահացել է 13 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 615 նոր դեպք, մահացել է 13 մարդ

Հայաստանում օգոստոսի 31-ին կատարվել է 7 462 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 615 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 8,2 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 267 մարդ։ Արձանագրվել է մահվան 13 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 157 է:

Սեպտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  242 750 դեպք, որոնցից  227 293-ն` առողջացած, 4 847-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 443 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 547 898 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 242 750 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 553 697 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 424 891 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 388 331 դեպքով, Իրանը 9-րդ տեղում է՝ 4 992 063 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում