Միջազգային վարկանշային Moody's գործակալությունն այսօր Իտալիայի սուվերեն պարտատոմսերի վարկանիշն իջեցրել է միանգամից երկու կետով՝ A3 մակարդակից մինչև Baa2։ Կանխատեսումը «բացասական » է, նշվում է գործակալության տարածած հաղորդագրությունում։
Որոշումը Moody's-ում պայմանավորել են նրանով, որ Իտալիան մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, տնտեսական շատ ավելի բարդ խնդիրների է առերեսվելու։
«Իտալիան, չի բացառվում, պարտավորությունների կոնսոլիդացման կամ փոխառությունների շուկա վերադառնալու համար ստիպված լինի ծախսերի կտրուկ ավելացման գնալ՝ համեմատ հինգ ամիս առաջ իտալական պետպարտատոմսերի վարկանիշի իջեցման մեր նախորդ որոշման»,- նշվում է հաղորդագրությունում։
Moody's-ի մասնագետների կարծիքով՝ կարճաժամկետ կտրվածքում տնտեսության աճը երկում թույլ է մնալու, բարձրանալու է գործազրկության մակարդակը։
Civilnet











