Գլխավոր Լրահոս

Հայաստանում հարցվածների 50 տոկոսից ավելին տրամադրված չէ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու․ IRI

Հայաստանում հարցվածների 50 տոկոսից ավելին տրամադրված չէ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու․ IRI

ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է Հայաստանում արված սոցհարցումների արդյունքները, որոնք վերաբերում են COVID-19-ին և դրա դեմ պատվաստումներին։ Հարցումն իրականացվել է հուլիսի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցել է 1 504 քաղաքացի։ Հարցումներն իրականացվել են հեռախոսային եղանակով։ 

Քաղաքացիների 32 տոկոսը նշել է, որ հաստատ չի պատվաստվելու կորոնավիրուսի դեմ, 21 տոկոսը հայտնել է, որ հավանաբար չի պատվաստվի։ Հանրագումարում ստացվում է, որ 50 տոկոսից ավելին տրամադրված չէ պատվաստվելու։ 14 տոկոսն ասել է, որ հաստատ պատվաստվելու է, 29 տոկոսը՝ հավանաբար կպատվաստվի։ Հարցման մասնակիցների միայն 8 տոկոսն է նշել, որ արդեն պատվաստվել է COVID-19-ի դեմ:

Ինչո՞ւ չեն ցանկանում պատվաստվել հարցին ի պատասխան քաղաքացիների 35 տոկոսն ասել է, որ իրեն անհանգստացնում են կողմնակի ազդեցությունները։ 16 տոկոսը չի կարծում, որ պատվաստանյութի կարիք ունի, իսկ 15 տոկոսն ուզում է ավելին իմանալ, թե որքան լավ են պատվաստանյութերն աշխատում։ 10 տոկոսն էլ համոզված է, որ «պատվաստանյութերը չեն պաշտպանում մեզ»։

Պատվաստումներին դեմ արտահայտվող քաղաքացիների մի մասը նշել է, որ կմտափոխվի եթե պատվաստումը պարտադիր լինի արտերկիր մեկնելու համար։ Հարցվածների մեկ այլ խումբ հնարավոր է պատվաստվի, եթե բժիշկը կամ առողջապահության նախարարությունը լրացուցիչ տեղեկություններ տրամադրի պատվաստանյութի մասին։

Հարցման մասնակիցները Հայաստանում առկա պատվաստանյութերից ամենից շատը վստահում են ռուսական «Սպուտնիկ V»-ին, երկրորդը, ըստ վստահելիության աստիճանի՝ չինական «Սինովակ»-ն է կամ «Կորոնավակը»։ Հայաստանցիներն ամենաքիչը վստահում են բրիտանական «ԱստրաԶենեկա» պատվաստանյութին։

https://civilnet.am/news/631772/%d5%b8%d6%80%d5%b8%d5%b6%d6%84-%d5%a5%d5%b6-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8%d5%9d-%d5%a8%d5%bd%d5%bf-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d6%81%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%e2%80%a4-iri-%d5%ab-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a1%d6%80%d5%a4%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում