2012 հունիսին ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը կազմել է $59,7 մլրդ՝ անցած տարվա $43,1 մլրդ-ի համեմատ: Հետևապես բյուջեի պակասուրդի աճը կազմել է 38,5%: Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է MarketWatch-ը:
Բյուջեի՝ հունիսյան տվյալները գրեթե համընկել են փորձագետների ավելի վաղ արած կանխատեսումներին: Նրաքն հունիսի համար կանխատեսել էին բյուջեի $60 մլրդ պակասուրդ:
Անցած ամիս բյուջեի եկամուտները կազմել են $260 մլրդ, ծախսերը ավելացել են 9,2%՝ կազմելով $320 մլրդ:
Այս ֆինանսական տարվա (սկսվել է անցած տարի հոկտմեբերին) 9 ամիսներին ԱՄՆ-ի բյուջեն պակասուրդը կրճատվել է մինչև $904,2 մլրդ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի $970,5 մլրդ-ի համեմատ:
Մարտին այս տարվա բյուջեի պակասուրդի կանխատեսումը բարձրացվել էր մինչև $1,2 տրլն:
Կոնգրեսի բյուջետային վաչության գնահատականների համաձայն՝ բյուջեի պակասուրդը $93մլրդ-ով կգերազանցի ավելի վաղ արված կանխատեսումները, ինչը առավելապես պայմանավորված կլինի աշխատավարձից գանձվող հարկի նախատեսված կրճատումներով:
Հետևապես՝ այս տարի ԱՄՆ բյուջեի պակասուրդը չորրորդ տարին անընդմեջ կգերազանցի $1 տրլն-ը: 2011թ. այն կազմել է $1,3 տրլն:
Civilnet











