Գլխավոր Լրահոս

Կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Սեպտեմբերի 14-ի նիստում Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ)  խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 7,25 %:  Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Հաղորդագրությունում նշվում է, որ ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8,75 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5,75 %։

Օգոստոսի 3-ին, հունիսի 15-ին և մայիսի 4-ին Կենտրոնական բանկը 0,5-ական տոկոսներով կրկին բարձրացրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր նաև 2021-ի փետրվարի 2-ին և 2020-ի դեկտեմբերի 15-ին, համապատասխանաբար, 1 և 0,25 տոկոսային կետերով։ Այդկերպ՝ տոկոսադրույքը բարձրացնելով, կենտրոնական դրամատուն փորձում է զսպել գնաճը։

Մինչ 2020-ի դեկտեմբերի 15-ը, վերջին երեք տարում Կենտրոնական բանկը մշտապես նվազեցնում էր վերաֆինասավորման տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում