Գլխավոր Լրահոս

Կենտրոնական բանկը վերանայել է 2021-ի տնտեսական աճի կանխատեսումը

Կենտրոնական բանկը վերանայել է 2021-ի տնտեսական աճի կանխատեսումը

2021-ին Հայաստանի տնտեսական աճի ընթացիկ զարգացումները գնահատվում են սպասվածից ավելի դրական․ Կենտրոնական բանկն այս տարվա համար կանխատեսում է 5,4 տոկոս տնտեսական աճ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Կենտրոնական բանկն այս տարվա համար նախկինում կանխատեսել էր 4,6 տոկոս տնտեսական աճ։ Ներկայումս կանխատեսում ենք ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշ՝ 5,4 տոկոս։ Դա պայմանավորված գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերի ավելի մեծ աճերով։ Այս ոլորտներում ունենք առաջանցիկ աճ, որն իր հերթին նպաստում է ավելի բարձր տնտեսական աճին»,- նշեց Գալստյանը։

Կենտրոնական բանկն արդեն երկրորդ անգամ է վերանայում տնտեսական աճի կանխատեսումը։ ԿԲ-ի մարտի 16-ի կանխատեսման համաձայն՝ 2021–ի տնտեսական աճը գնահատվել էր 1,4 տոկոս, այն վերանայվել էր հունիսի 15-ին՝ 4,6 տոկոս, իսկ այժմ կենտրոնական դրամատուն տնտեսական աճի կանխատեսումը հասցրել է 5,4 տոկոսի։

Հայաստանի 2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծով տնտեսական աճը գնահատվում է 3,2 տոկոս։ Իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս տարվա համար խոստանում է երկնիշ տնտեսական աճ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում