Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 764 նոր դեպք, մահացել է 19 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 764 նոր դեպք, մահացել է 19 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 15-ին կատարվել է 6 049 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 764 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 12,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 506 մարդ։ Արձանագրվել է մահվան 19 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 183 է:

Սեպտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 251 323 դեպք, որոնցից 234 416-ն` առողջացած, 5 075-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 649 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 633 587 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը՝ 251 323 դեպքով։ Վրաստանը գտնվում է 50-րդ տեղում՝ 589 727 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 463 326 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 738 890 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 360 387 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում