Գլխավոր Լրահոս

Կուբան՝ սերբ ռեժիսորի աչքերով

Կուբան՝ սերբ ռեժիսորի աչքերով

«Ոսկե ծիրան» միջազգային 9-րդ կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրում ներկայացված «Ֆիդելի հետ, ինչ էլ որ լինի» ֆիլմում սերբ ռեժիոր Գորան Ռոդովանովիչը վերլուծում է Կուբայում սովետական իշխանության ներկայության սյուրռեալիստական ազդեցությունը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ռեժիսորը պատմեց, թե ինչպես է նա հետաքրքրվել իր հայրենիքից այդքան հեռու գտնվող մի երկրի կյանքով: Չնայած որ Ռադովանովիչը Բեռլինի Եվրոպական կինոակադեմիայի և Սերբիայի կինոգործիչների ընկերակցության անդամ է՝ «Ոսկե ծիրան»-ը ռեժիսորի կինոփառատոնային առաջին փորձն է։ 

Ռոդովանովիչը ապրել և ուսանել է Մյունխենում: Բելգրադ վերադառնալուց հետո հեղինակել է խաղարկային և վավերագրական ֆիլմեր։ Մեկ տարի առաջ նա Կուբայում՝ Սան Անտոնիո դե Լոս Բանյոսի Կինոյի և հեռուստատեսության միջազգային դպրոցում, դասախոսելու հրավեր է ստացել: Հենց դա էլ, ռեժիսորի խոսքով, հնարավոր է դարձրել այս ֆիլմի ստեղծումը: «Ես երբևէ չեմ փորձել օտար երկրում ֆիլմ նկարել: Ես չէի զգում Կուբան, չգիտեի լեզուն, չէի հասկանում բնակիչներին, նրանց խնդիրները»,- պատմեց ռեժիսորը:

Նրա խոսքով՝ նրան նկարել է դրդել սոցիալիստական երկրներին հատուկ ընդհանրությունը։ «Ես սկսեցի տարբերակել Կուբային հատուկ մանրուքները, ինչպես նաև տեղի բնակչության մեծ խնդիրները՝ տեղաշարժման սահմանափակում, վախի մթնոլորտ և  գաղափարախոսության և իրականության անհամատեղելիություն։ Կուբացիները ամբողջ կյանքի ընթացքում ապրում են միևնույն տանը, աշխատում միևնույն տեղում, նրանց կյանքում ոչինչ չի փոխվում»,- ասաց Ռադովանովիչը՝ հավելելով, որ ֆիլմում ինքը չի ցանկացել խոսել ո´չ Կուբա-ԱՄՆ հարաբերությունների, ո´չ կոմունիզմի մասին: «Ես ցույց եմ տալիս մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան: Քննադատություն չկա, միգուցե փոքր-ինչ հումորով եմ վերաբերվում, սակայն չեմ քննադատում»,- նշեց Ռադովանովիչը: 
«Ֆիդելի հետ, ինչ էլ որ լինի» ֆիլմը նկարահանվել է Սիերրա Մաեստրայում` Հավանայից 850 կմ արևելք: Սիերրա Մաեստրայի բնակիչների ճակատագիրը պատկերված է գաղափարախոսական էքստազի օրը` Կուբայի հեղափոխության 52-րդ տարեդարձին: Հաջորդ օրը իներցիայի ուժով բոլորը վերադառնոմ են առօրյա ռիթմին, որն անփոփոխ է և ոչ այնքան խոստումնալից: Բոլորն էլ գիտեն դա: Նույնիսկ բարձրախոսները, որոնք շարունակում են 52 տարվա վաղեմության գաղափարախոսական կարգախոսներ հնչեցնել: Հեղափոխությունը շարունակվում է...

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում