Գլխավոր Լրահոս

Հայաստանում մեկնարկել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի շշալցումը

Հայաստանում մեկնարկել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի շշալցումը

Հայաստանում մեկնարկել է Կորոնավիրուսի դեմ Sputnik Lite («Սպուտնիկ Լայթ») պատվաստանյութի շշալցումը: Ադ մասին այսօր «Ռուս-հայկական բիզնես-երկխոսություն» համաժողովի ժամանակ հայտարարեց Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Պրիմսակը: 

Նա հայտնեց Հայաստանին ավելի քան 100 հազար Sputnik Lite պատվաստանյութ մատակարարելու մասին: «Սա ավելի քան 200 հազար դեղաչափ է: Ավելի կարևոր է, որ արդեն սկսվել է «Սպուտնիկ Լայթ»-ի շշալցումը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Առաջին խմբաքանակը շշալցվել է բառացիորեն երեկ, ուղարկվել է որակի վերահսկողության Գամալեայում (Գամալեայի ինստիտուտ), որից հետո կստուգվի և հասանելի կլինի բնակչությանը», - ասաց Պրիմակը՝ որակելով այն մեծ ձեռքբերում և օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարում: 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շնորհակալություն հայտնեց գործընթացի մեկնարկի համար Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամին, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Գամալեայի ինստիտուտին, «Գեներիում» ընկերությանը:

Նրա խոսքով՝ պատվաստանյութը արտադրվում է Հայկական «Լիկվոր» ընկերության հարթակում։ Նախարարը նաև նկատեց, որ Հայաստանն այժմ մտնում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրողների փոքրիկ ակումբի մեջ։ 

«Շնորհակալություն ռուս ընկերներին տեխնոլոգիական տրանսֆերի համար, որի շնորհիվ շատ կարեևոր և ռազմավարական արտադրանքի շշալցման հնարավորություն է ստեղծվել», - ասել է նախարարը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում