Գլխավոր Լրահոս

Եվրոգոտուն միայն հրաշքը կփրկի. Կրուգման

Եվրոգոտուն միայն հրաշքը կփրկի. Կրուգման

Եվրոգոտու երկրները ճգնաժամի հաղթահարման միայն երկու ճանապարհ ունեն, որոնք երկուսն էլ պարզապես անիրական են թվում: Այսպիսի տեսակետ է հայտնել ամերիկացի հայտնի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Պոլ Կրուգմանը New York Times-ի իր սյունյակում:    

Նրա կարծիքով՝ ճանապարհներից մեկը Եվրոպական կենտրոնական բանկի կողմից խնդրահարույց երկրների պարտքային պարտավորությունների ակտիվ գնումն է:  Կրուգմանի խոսքով՝սա կարող է ճգնաժամի հաղթահարաման լուծում լինել, սակայն չափազանց բարդ գործընթաց է:

Ըստ Կրուգմանի՝ այս տարբերակը ոչ միայն բարդ է, այլ միայն հնարավոր կլինի իրականացնել Գերմանիայի համաձայնության դեպքում, սակայն Մերկելի կառավարությունը այդ քայլին չի դիմի: 

Երկրորդ տարբերակի դեպքում ԵԿԲ-ն ամբողջովին պետք է հրաժարվի իրավիճակի վերհսկման իր բոլոր լծակներից:

Այդ դեպքում եվրոգոտու բոլոր տեղական բանկերը կսնանկանան, կապիտալի զանգվածային արտահոսք կարձանագրվի, տեղի կունենա արժույթների ռեդենոմինացիա, ինչը կհանգեցնի եվրոյի համակարգի փլուզմանը:  Այս պայմաններում վերականգնումը տեղի կունենա առկա դիսբալանսների աստիճանական շտկմամբ: Սակայն Գերմանիան այս տարբերակին ևս կողմ չի լինի:

Կրուգմանի կարծիքով՝ գերմանացիները ամեն դեպքում հիսուն տոկոս հավանականությամբ հարկադրված կլինեն կիրառելու երկու տարբերակներից մեկը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում