Գլխավոր Լրահոս

Հայոց նախարարներն ու նրանց այրուձին

Հայոց նախարարներն ու նրանց այրուձին

Կոտայքի փոխմարզպետ Լևոն Միքայելյանի ձերբակալությունը՝ 40 հազար դրամ կաշառք վերցնելու պահին, անկասկած կոռուպցիայի դեմ անձնազոհ պայքարի ներկայացման մասն է:

Ինչ խոսք, լավ է, որ Հայաստանում կաշառակեր պաշտոնյաներ են ձերբակալվում: Ձերբակալված կաշառակերները հիմնականում ներկայացնում են չինովնիկական ապարատի ստորին կամ մաքսիմում՝ միջին օղակները:

Իրավապահները բարձրագույն օղակներում կաշառակերության դեպքեր չեն բացահայտում: Պետական համակարգը քայքայող կոռուպցիոներները միայն ստորին օղակներում են, իսկ վերևներում աշխատում են մաքրամաքուր նվիրյալները:

Իսկապես, կառավարության նիստից առաջ հայոց նախարարների ավտոպարկը և նրանց ուղեկցող այրուձին լավագույնս խոսում են պետական բարձրագույն պաշտոնյաների անկաշառության մասին: Պարզ է, չէ՞, որ մեր նախարարները սեփական աշխատավարձով են գնել իրենց «Գելենդեվագենները» (հայերեն՝ «Յաշիկ»)՝ անցած ավելի քան մեկդարյա համառ աշխատանքի արդյունքում: Նրանք իրենց դղյակներն էլ են աշխատավարձով կառուցել, և շինարարությունը սկսել են 18-19-րդ դարերից, երբ Հայաստանից դուրս զարգանում էր հայոց ազգային բուրժուազիան:

Դպրոցի տնօրենից 40 հազար դրամ կաշառք վերցնող պաշտոնյային պետք է կախել: Նա պետք է հասկանա, որ եթե ուզում է լավ ապրել, պետք է արդեն իսկ սկսի խնայել աշխատավարձը, որպեսզի 23-րդ կամ 24-րդ դարում ունենա այն, ինչ ունեն այժմ հայոց նախարարները:

Լուսանկարը՝ armtimes.com-ից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում