Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, մահացել է 20 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, մահացել է 20 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 21-ին կատարվել է 4 138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 6,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 295 մարդ։ Արձանագրվել է մահվան 20 դեպք:

Սեպտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 709 դեպք, որոնցից 237 263-ն` առողջացած, 5 181-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 072 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 664 154 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը՝ 254 709 դեպքով։ Վրաստանը գտնվում է 50-րդ տեղում՝ 600 412 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 475 053 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 904 285 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 459 796 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում