Գլխավոր Լրահոս

Թեստավորման կամ պատվաստման պահանջների խախտման դեպքում տուգանքները կկազմեն 10-120 հազար դրամ

Թեստավորման կամ պատվաստման պահանջների խախտման դեպքում տուգանքները կկազմեն 10-120 հազար դրամ

Թեստավորման կամ պատվաստման սահմանված պահանջների խախտման դեպքում ֆիզիկական անձինք կտուգանվեն 10-20 հազար դրամով, իրավաբանական անձինք՝ 40-120 հազար դրամով։ Հոկտեմբերի 1-ից հանրապետությունում թեստավաստման կամ պատվաստման համար սամանվող պահանջների վերաբերյալ ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը։

Նրա խոսքով՝ գործատուների, տնտեսվարողների նկատմամբ հակահամաճարակային կանոնների պահպանման պահանջների ստուգումները շարունակվելու են։ Դրանց ավելանալու են նաև նոր պահանջների պահպանման վերաբերյալ ստուգայցերը, մասնավորապես, հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Բացառություն են կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական կամ մեկ դեղաչափ պատվաստվածները։

«Որևէ մի պահանջի խախտման դեպքում տնտեսվարողն արդեն կարող է ենթարկվել տուգանքի։ Մեր նպատակը ոչ թե տուգանքի որոշում իրականացնելն է, այլ կորոնավիրուսային վարակի կանխարգելումը, որի իրականացման ճանապարհը արդեն օրենսդրությամբ մեզ տրված լիազորությունների կատարումն է։ Տուգանքի որոշումը ֆիզիկական անձանց նկատմամբ առաջին անգամ հայտնաբերման դեպքում 10-20 հազար դրամ է, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվում է 40-120 հազար դրամ տուգանք»,- նշեց Աննա Հարությունյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում