Գլխավոր Լրահոս

Եմենիջյան ընտանիքը 10 մլն դոլար է նվիրաբերել՝ Հայաստանում 16 Թումո կենտրոն հիմնելու համար

Եմենիջյան ընտանիքը 10 մլն դոլար է նվիրաբերել՝ Հայաստանում 16 Թումո կենտրոն հիմնելու համար

Առաջիկա տարիներին Հայաստանի մարզերի խոշոր քաղաքներում կհիմնվեն 16 Թումո կենտրոններ, փոքր համայնքներում 110 Թումո տուփեր, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա 80 հազար պատանիների համար: Այս մասին ՍիվիլՆեթը տեղեկանում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։

Թումոյի ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի 10-ամյակի, Գյումրիում վերակառուցված կենտրոնի ներկայացմանը Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը հայտարարել էր «Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնության մասին, որի նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին:

Նախաձեռնությանը միացած Եմենիջյան ընտանիքը նվիրաբերել է 10 միլիոն դոլար, որն օգտագործվելու է Վանաձորում, Կապանում, Կողբում Թումո կենտրոններ կառուցելու, ինչպես նաև դրանց և ներկայիս Թումո կենտրոններին կապված տուփեր տեղադրելու համար:

Մնացյալ 40 միլիոն դոլարը հավաքելու համար Թումոն հայտարարում է միջազգային դրամահավաք, որի առաջին երկու տարում հավաքված 10-ական միլիոն դոլարը երաշխավորել են կրկնապատկել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ու Էլի և Էլզբիեթա Աքիլյանները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում