Գլխավոր Լրահոս

44-օրյա պատերազմում կատարված հանցագործություններով քննվում է ավելի քան 2 000 քրեական գործ․ Դատախազություն

44-օրյա պատերազմում կատարված հանցագործություններով քննվում է ավելի քան 2 000 քրեական գործ․ Դատախազություն

44-օրյա պատերազմի ընթացքում կատարված և դրան առնչվող հանցագործությունների առթիվ հարուցվել և քննվում է ավելի քան 2 000 քրեական գործ: Այս մասին հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։

Հայաստանի և Արցախի պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերի հիման վրա որոշումներ են կայացվել ավելի քան 800 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այդ թվում նաև՝ Հայաստանի զինված ուժերի բաձրաստիճան սպաներ։ Ըստ էության քննելու համար դատարան է ուղարկվել ընդհանուր 48 քրեական գործ՝ 55 անձի վերաբերյալ:

Դատարան ուղարկված գործերով 8 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

«Այդ քրեական գործերով քննության առարկա է Արցախի հարավային՝ Մեխակավանի, Հորադիզի, Հադրութի ուղղություններով զորքերի և ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, հակառակորդի կողմից հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմաններ և դեպի Արցախի կենտրոն՝ Շուշի քաղաք առաջխաղացման, բնակավայրերի գրավման հանգամանքները: Քննության առարկա են «Նժդեհ» կոչվող բարձունքի («Լելե-Թեփե») Մեխակավանի, Հադրութի, Մեծ Թաղերի, Թաղավարդի, Սղնախի, Քարին Տակի և Շուշիի ուղղություններով իրականացված ռազմական գործողություններին առնչվող՝ հրապարակայնորեն տարբեր հարթակներով ներկայացված և իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնված, ինչպես նաև զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներից, հարազատներից ստացված՝ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող բոլոր տվյալները՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական անփութության և հրաման չկատարելու հանգամանքները պարզելու նպատակով»,- հայտնում են Դատախազությունից։

Ըստ հաղորդագրության՝ միայն Հայաստանի ԱԱԾ քննչական դեպարտամենտում Արցախի հարավային ուղղությամբ և դեպի Շուշի, Շուշիում տեղի ունեցած իրադարձությունների ու գործողությունների վերաբերյալ քննվող քրեական գործով հարցաքննվել է շուրջ 150 անձ (այդ թվում՝ Արցախի նախագահ, ՊԲ հրամանատարներ, ՊԲ հրամանատարի տեղակալ, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և այլք):

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում