Գլխավոր Լրահոս

Հայաստանում տնտեսական աճի տեմպը դանդաղել է

Հայաստանում տնտեսական աճի տեմպը դանդաղել է

Տնտեսական աճի տեմպը Հայաստանում դանդաղել է: Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2021թ. հունվար-օգոստոս ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահայտվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 4,9%-ով: Սակայն այն նվազ է այս տարվա հունվար-հուլիս ամիսներին գրանցած ցուցանիշից՝ 5,2%:

Տնտեսական ակտիվության աճի տեմպը հատկապես սկսել է դանդաղել վերջին երկու ամիսներին, որը մասնագետները բացատրում են անցյալ տարի հայտարարված լոկդաունի ժամկետի ավարտով ու աճի բազայի մեծացմամբ: Ըստ այդմ, օգոստոսին այս տարվա հուլիսի նկատմամբ տնտեսական ակտիվության աճը կազմել է 2,1%, իսկ անցյալ տարվա օգոստոսի նկատմամբ՝ 2,3%:

Հունվար-օգոստոս ամիսներին, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 1%, շինարարության ոլորտում՝ 7,3%, առևտուրը՝ 7,1%, ծառայությունները՝ 5,3%: Սպառողական գների ինդեքսն աճել է 6,4%-ով: Օգոստոսին 2020-ի օգոստոսի նկատմամբ արդյունաբերությունը նվազել է 5,2%-ով:

Հունվար-օգոստոսին արտահանումն աճել է 21,8%-ով, ներմուծումը՝ 7,7%-ով: Ընդ որում, օգոստոսին 2020-ի օգոստոսի նկատմամբ արտահանումն աճել է 13,9%-ով, ներմուծումը նվազել է 7,3%-ով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում