Գլխավոր Լրահոս

Ղարիբաշվիլին հույս ունի, որ կնպաստի Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը

Ղարիբաշվիլին հույս ունի, որ կնպաստի Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, մեկնել է Բաքու։ Առաջիկայում Ղարիբաշվիլին նախատեսում է նաև այցելել Հայաստան։ Նա հույս ունի, որ դրական դեր կխաղա Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով վրացական IMEDI հեռուստաալիքին։

«Ես մեկնում եմ Բաքու, որտեղ հանդիպում կունենամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին ես շատ եմ հարգում։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Որն է ամենակարևորը, մենք վստահում ենք միմյանց. երբ վստահություն կա երկրների և առաջնորդների միջև, կարծում եմ, որ բոլոր հարցերը պատշաճ կերպով կլուծվեն։ Ես նույնպիսի հարաբերություններ ունեմ պարոն Փաշինյանի հետ, որը մի քանի շաբաթ առաջ Թբիլիսիում էր։ Առաջիկայում նախատեսում եմ նաև այցելել Հայաստան։ Ես կարծում եմ, որ կկարողանամ իմ ողջ էներգիան ներդնել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում և դրական դեր խաղալ»,- IMEDI հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել Է Ղարիբաշվիլին։

Ավելի վաղ Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ընթացքում համաշխարհային առաջնորդներին առաջարկել էր «հարևանության խաղաղ նախաձեռնություն»՝ Սևծովյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար:

Ավելի ուշ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը հանդես է գալիս Թբիլիսիում հայկական և ադրբեջանական կողմերի բարձր մակարդակի շփումների հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում