Գլխավոր Լրահոս

ՊԵԿ-ում ներդրվել է եռաստիճան ծանուցման համակարգ

ՊԵԿ-ում ներդրվել է եռաստիճան ծանուցման համակարգ

  Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) բարեփոխումների այս տարվա կարևոր ուղղություններից է համակարգի վերլուծական կարողությունների զարգացումը: 2012թ. հունվարի 1-ից ՊԵԿ-ն իրականացնում  է բացառապես ռիսկերի վրա հիմնված ստուգումներ` նոր համակարգված մոտեցում  ցուցաբերելով ստուգումների գործընթացում: Կոմիտեի նախագահը հարկային տեսչությունների և պատասխանատու մյուս մարմինների ղեկավարների առջև հստակ խնդիր է դրել հսկողական նոր մեխանիզմների կիրառմամբ բացառել անհարկի միջամտությունը բիզնեսին, միաժամանակ բարձրացնել ստուգումների արդյունավետությունը:

Պետեկամուտների ուսումնական կենտրոնում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հանդիպել է ոլորտի պատասխանատուների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է  տնտեսավարող սուբյեկտին իր հարկային պարտավորությունների մասին անհրաժեշտ նոր մեխանիզմներով իրազեկելու խնդիրը: Կոմիտեի ղեկավարի նախաձեռնությամբ Հայաստանում ներդրվել է եռաստիճան ծանուցման համակարգ: Այսպես՝ վերլուծական կարողությունների զարգացման շնորհիվ, առանց հարկատուների գործունեությանն ուղղակիորեն և անհարկի միջամտելու, նախ ուսումնասիրվում են կոնկրետ ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների տնտեսական ցուցանիշները, խախտումներ արձանագրելու դեպքում արդեն գրավոր տեղեկացվելու է իրենց շրջանառությունների և վճարվելիք հարկերի մասին: 

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքով՝ առաջին ծանուցումը պարզապես հիշեցնում է հարկ վճարողին հարկային պարտավորությունների մասին, երկրորդ ծանուցման ժամանակ տեղեկացվում է, որ վերջինս դեռ չի կատարել սրբագրումներ,  երրորդ անգամ արդեն հիշեցվում է պատասխանատվության միջոցների անխուսափելիության մասին: Երեք անգամ ծանուցելուց հետո միայն կիրառության մեջ են մտնում վարչարարական միջոցառումները:«Եռաստիճան ծանուցման համակարգի ներդրմամբ և զարգացմամբ հասցեական մոտեցում կկիրառվի յուրաքանչյուրի նկատմամբ: Ծանուցման մեջ, օրինակ, նշվելու է, որ «մեր տեղեկություններով՝ շրջանառության ծավալները պետք է ավելի մեծ լինեին, ուստի խնդրում ենք ինքնուրույն վերանայել Ձեր հայտարարագրած շրջաանառության ծավալները և ըստ այդմ վճարման ենթակա հարկերի մեծությունը: Դրանով իսկ Դուք կխուսափեք Ձեր նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառումից»: Այսպիսի մոտեցմամբ բիզնեսը կխրախուսվի` ինքնուրույն վճարել հարկերը՝ միաժամանակ գիտակցելով, որ եթե չկատարեն իրենց հարկային պարտավորությունները` կհայտնվեն ռիսկային կազմակերպությունների ցանկում` մշտապես  գտնվելով ՊԵԿ-ի տեսադաշտում»,-ընդգծել է Արմեն Ալավերդյանը:

Համակարգում վերլուծական կարողությունների զարգացման շնորհիվ ոչ միայն ստուգումներն  իրականացվում են ըստ ռիսկայնության աստիճանի,  այլև  հնարավորություն է ընձեռվում հենց տեղում` հարկային տեսչություններում վերանայել կամայականությունները, արդյունքում ստեղծվում է կենտրոնացված համակարգ, որը հսկողություն է սահմանում կոմիտեի ամբողջ գործունեության նկատմամբ, ասված է ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում