Գլխավոր Լրահոս

Հայաստանի ռազմական ծախսերը 2022-ի բյուջեով աճում են 11 տոկոսով

Հայաստանի ռազմական ծախսերը 2022-ի բյուջեով աճում են 11 տոկոսով

Հայաստանի ռազմական ծախսերը 2022-ի բյուջեով աճելու են մոտ 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345,4 միլիարդ դրամ։ Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի 2022 թվականի բյուջեի նախագծից։ 2021-ին բյուջեի ծախսերից 312 միլիարդն էր հատկացվել պաշտպանությանը։ 

ՀՀ զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքա-քսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսապահովման պահանջների բավարարման համար կհատկացվի այս միջոցներից ավելի քան 340 միլիարդը։ 

Ռազմաբժշկական ծառայությունների համար բյուջեից կհատկացվի 2 միլիարդ 635 միլիոն դրամ, որը մոտ 200 միլիոն դրամով պակաս է 2021-ի համար ռազմաբժշկական ոլորտին հատկացված միջոցներից։ 

Ռազմական ուսուցման ու վերապատրաստման բյուջետային ծրագրով հատկացվելու է ավելի քան մեկ միլիարդ դրամ, որից «ՀՀ զինված ուժերը համապատասխան մասնագետներով ապահովելու նպատակով ՌԴ և այլ օտարերկրյա պետություններում ռազմական ակադեմիական կրթություն ստացողների տարեկան միջին թվաքանակները կկազմեն 342 մարդ, որից կուրսանտներ՝ 205  (ՌԴ-185, այլ երկրներ-20), սպա-ունկնդիրներ` 115 (ՌԴ-95, այլ երկրներ-20) և Վ.Սարգսյանի անվան  ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում կարճաժամկետ դասընթացներում ներգրավվածներ՝ 22 մարդ»։ 

Միջազգային ռազմական համագործակցության նպատակով կհատկացվի 870 միլիոն դրամ, իսկ ականազերծման աշխատանքների համար՝ 317 միլիոն դրամ, որը պակաս է 2020-ի բյուջեով նույն ծրագրով հատկացված միջոցներից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում