Գլխավոր Լրահոս

Իրանը պատրաստ է աջակցել Տաթևի տարանցիկ ճանապարհի կառուցմանը․ պաշտոնյա

Իրանը պատրաստ է աջակցել Տաթևի տարանցիկ ճանապարհի կառուցմանը․ պաշտոնյա

Իրանի քաղաքաշինության և ճանապարհների նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին, անդրադառնալով Տաթևի տարանցիկ ճանապարհն ավարտելու աշխատանքներում Իրանի և Հայաստանի համագործակցությանը, նշել է, որ դրանով Ադրբեջանը դեպի Եվրոպա Իրանի տարանցիկ ճանապարհից դուրս կմղվի:

Փոխնախարար Խադեմին, որն այցով գտնվում է Հայաստանում, ընդգծել է Տաթևի ճանապարհի կարևորությունը՝ այն դիտարկելով անմիջական «տարանցիկ» ուղի Իրանից Հայաստան: Ըստ իրանական «Թասնիմ» գործակալության՝ իրանցի պաշտոնյան, կարևորելով երկու երկրների տրանսպորտային համագործակցության զարգացումը, նշել է հետևյալը․ «Հաշվի առնելով առաջացած ծանր տրանսպորտային միջոցների տեղաշարժի խնդիրները, այլընտրանքային ճանապարհի կառուցումը Հյուսիս-Հարավ միջանցքում և երկու երկրների միջև տրանզիտային հաղորդակցությունում երրորդ երկրի դուրսմղումը այս այցի կարևորագույն նպատակներից է»:

Նա նշել է, որ «Իրանը ավտոճանապարհի կառուցման գործում Հայաստանի հետ համագործակցությամբ կկարողանա առանց Ադրբեջանի տարածքը հատելու, ազատորեն Հայաստան հասնել, որից հետո էլ՝ միանալ Եվրոպային»:

«Տաթևի ճանապարհի շինարարության ավարտը, որին մնացել է 15 կմ-ից քիչ հատված, Իրանի համար կարևորություն ունի Հյուսիս-Հարավ միջանցքով անցնող բեռնափոխադրումների թեթևացման և տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից»,- ասել է պաշտոնյան։

Խադեմիի վստահեցմամբ՝ ճանապարհը, որը նաև կենսական նշանակություն ունի Իրանից Եվրոպա և Չինաստան առևտրային և տրանզիտային տեսնակյունից նշել է․

«Իրանը, հայտարարելով իր պատրաստակամության մասին՝ հնարավորինս արագ ավարտել Իրանից Հայաստան անմիջական ճանապարհի կառուցումը, երկրի համար տարանցիկ կապի ապահովման գործում կարևոր քայլ է կատարել»:

Գեորգի Միրզաբեկյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում