Գլխավոր Լրահոս

«Վարչապետի գավաթը» հարկատուներին կարժենա շուրջ 36 մլն դրամ

«Վարչապետի գավաթը» հարկատուներին կարժենա շուրջ 36 մլն դրամ

Կառավարության հոկտեմբերի 7-ի նիստի օրակարգում ներառվել է 25 հարց, որոնցից միայն երկուսն են զեկուցվող, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի  մրցաշարին վերաբերող նախագիծը։

Այդ փաստաթղթով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն առաջարկեց մրցաշարի անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 36 մլն դրամ։

Ըստ գերատեսչության՝ վերջին երկու տարիներին հանրապետությունում տիրող կորոնավիրուսային իրավիճակը զգալիորեն նվազեցրել է բնակչության ֆիզիկական ակտիվության մակարդակը, հատկապես աշակերտների և ուսանողների շրջանում: 

«Ֆիզիկական թերակտիվության պատճառով պետությանն ու հասարակությանը սպառնացող վտանգների չեզոքացումը` պետության առաջնային խնդիրներից է»,- նշված է նախագծում։

Մրցաշարը նախատեսվում է անցկացնել Երևան-Էջմիածին մայրուղում՝ (Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում)  2021-ի հոկտեմբերի 30-ին։ Կառավարությունը գումարը ուղղակի դրամաշնորհի ձևով տրամադրելու է «Հատիս» սպորտային բարեգործական հիմնադրամին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում