Գլխավոր Լրահոս

Հայաստանում կորոնավիրուսից մեկ օրում 26 մարդ է մահացել

Հայաստանում կորոնավիրուսից մեկ օրում 26 մարդ է մահացել

Հայաստանում հոկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 601 նոր դեպք: Մեր օրում կատարվել է 5 814 թեստավորում, որից դրական է ախտորոշվել 10,3 տոկոսը:

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունց, մեկ օրում առողջացել է 891 մարդ, գրանցվել է 26 մահվան դեպք:

Ընդհանուր առմամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 272 957 դեպք, որոնցից 249 158-ն` առողջացած, 5575-ը` մահվան ելքով:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 997 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 811 131 թեստավորում», - ասված է հաղորդագրության մեջ:

Առողջապահության նախարարությունից նաև տեղեկացնում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 10-ի դրությամբ, կատարվել է 514 241 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 344 029, երկրորդ դեղաչափ` 170 212։

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը՝ 272 957 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 634 053 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 492 179 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 7 444 552 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 702 890 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում