Հայաստանում հոկտեմբերի 13-ին կատարվել է 12 522 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 589 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 12,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Առողջացել է 754 մարդ։ Արձանագրվել է մահվան 29 դեպք:
Հոկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 276 666 դեպք, որոնցից 251 330-ն` առողջացած, 5 675-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 430 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 839 622 թեստավորում:
Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը՝ 276 666 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 645 195 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 495 332 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 7 540 223 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 742 083 դեպքով:
Civilnet











