Գլխավոր Լրահոս

JPMorgan-ի վնասները դերիվատիվներից կկազմի մինչև $7,5 մլրդ

JPMorgan-ի վնասները դերիվատիվներից կկազմի մինչև $7,5 մլրդ

2012-ի 1-ին եռամսյակում ամերիկյան  JPMorgan Chase բանկը առևտրային գործարքներում $5,8 մլրդ-ի վնաս է կրել, և այց ցուցանիշը վատագույն դեպքում կարող է աճել ևս $1,7 մլրդ-ով: Այս մասին տեղեկացրել է բանկի գործադիր տնօրեն Ջեյմս Դայմոնը, հաղորդում է Bloomberg-ը:

Դայմոնը՝ մյուս կողմից ներդրողներին վստահեցրել է, որ ռիսկերի նկատմամբ վերահսկողության մեթոդները կվերանայվեն և կբարելավվեն: Նրա խոսքով՝ բանկը մանակրկիտ ներքին հետաքննություն է անցկացրել և ներկայում տիրապետում է շուկայում իր թրեյդերների զբաղեցրած դիրքերի ամբողաջական պատկերին:

Հաշվետու ժամանակահատվածում բանկի զուտ շահույթը 1-ին եռամսյակի համեմատ կրճատվել է 9%-ով՝$459 մլն-ով՝ կազմելով $4,96 մլրդ, ընդ որում՝ այս դեպքում շահութաբերությունը մեկ բաժնետոմսի հաշվով նվազել է մինչև $1,21: Անցած տարվա 2-րդ եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել էր $5,43 մլրդ՝ մեկ բաժնետոմսի հաշվով շահութաբերությունը՝$1,27:

JPMorgan-ի ֆինանսական դրությունը «փչացրել է» բանկի լոնդոնյան ստորաբաժանման աշխատակցի՝ Բրունո Իկսիլի սխալը: Սկզբնապես թրեյդերի պատճառած վնասները գնահատվում էին $2 մլրդ: Այնուհետ հաղորդվում էր $3 մլրդ-ի մասին: Սակայն հունիսին ինսայդերները տեղեկացրել էին, որ վնասները կարող են գերազանցել $9 մլրդ-ը, ինչը 4,5 անգամ գերազանցում է վնասի նախնական գնահատականը:

Բանկին հաջողվում է Իկսիլի բացած գործարքները սպասվածից արագ փակել: Վնասաբեր գործարքների բացահայտումից հետո ակնկալվում էր, որ դրանք հնարավոր կլինի փակել մինչ մյուս տարվա վերջ: Սակայն մեկուկես ամիս անց արդեն հնարավոր եղավ փակել վնասաբեր գործարքների կեսից ավելին: Հետևապես՝ մինչ 2012թ. վերջ հնարավոր կլինի վարկային դերիվատիվների շուկայում ամբողջովին վերացնել վնասաբեր գործարքները: 

Մի շարք փորձագետների կարծիքով՝ հեջ-ֆոնդերը և ապահովագրական ընկերությունները JPMorgan-ի կորուստներից զգալի շահույթներ են ստացել: Այսպես՝ ըստ Wall Street Journal-ի՝ ամերիկյան BlueMountain Capital Management LLC-ն և բրիտանական BlueCrest Capital Management LP-ն վաստակել  են յուրաքանչյուրը $30 մլն:

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում