Գլխավոր Լրահոս

Աբխազիայում օդ կրակելու համար անձեռնմխելիությունից զրկել են երկու պատգամավորի

Աբխազիայում օդ կրակելու համար անձեռնմխելիությունից զրկել են երկու պատգամավորի

Հոդվածը՝ Մարիաննա Կոտովայի, OC-Media

Ալմասխան Արձինբա, լուսանկարը՝ «Աբազա» հեռուստաընկերության

Աբխազիայի Գերագույն դատարանն անձեռնմխելիությունից զրկել է երկու պատգամավորի, որոնք ավելի վաղ վեճի էին բռնվել ոստիկանության աշխատակիցների հետ։  

Անկախ պատգամավորներ Գարի Կոկայան և Ալմասխան Արձինբան, որոնք երկուսն էլ հաճախ են քննադատում կառավարությանը, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել են երկուշաբթի:

Դատավորներ Ռոման Կվարչիան, Լիա Ավիձբան և Էսմա Կորսայան համարել են, որ պատգամավորների՝ սեպտեմբերի 30-ի գործողություններում հանցագործության նշաններ կան:

Սեպտեմբերի 30-ին, որն Աբխազիայում նշվում է որպես հաղթանակի օր, բախում էր տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների և մի խումբ վետերանների միջև այն բանից հետո, երբ Կոկայան տոնակատարության ժամանակ ատրճանակից օդ էր կրակել:

Երբ ոստիկանությունը հասել էր դեպքի վայր, Կոկայան հրաժարվել էր հանձնել զենքը, ինչը հանգեցրել էր ծեծկռտուքի, որի ընթացքում նա և յոթ վետերաններ վնասվածքներ էին ստացել: Ըստ «Արուաա»-ի (թրգմն․՝ «Պահապաններ», վետերանների խումբ է, որոնք կապված են Աբխազիայի նախկին նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ) ղեկավարի՝ վիրավորներին հենց այդպես թողել էին Սերգեյ Բաղապշի հրապարակում:

Նույն օրը երեկոյան ավելի ուշ նրա գործընկեր Ալմասխան Արձինբան ավտոմեքենայով գնացել էր ներքին գործերի նախարարության շենքի մոտ և մի քանի կրակոց արձակել օդ: Ըստ ՆԳՆ–ի՝ նա անօրինական ճանապարհով ձեռք բերված «Կալաշնիկով» ինքնաձիգից 20 կրակոց էր արձակել՝ հնչեցնելով հայհոյանքներ:

Իշխանությունները հայտարարել են, որ Կոկայան համագործակցել է դատախազության հետ, ցուցմունք տվել և հոկտեմբերի 4-ին հրապարակավ ներողություն խնդրել` «զգացմունքներին տեղի տալու համար»: Արձինբան հրաժարվել է համագործակցել հետաքննության հետ:Գերագույն դատարանը որոշել է, որ ապացույցներ կան առ այն, որ Կոկայան օրենք է խախտել՝ «վիրավորելով իշխանություններին» և «խուլիգանություն» կատարելով, մինչդեռ Արձինբան կարող է մեղավոր ճանաչվել «ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և կրելու» և խուլիգանության համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում