Գլխավոր Լրահոս

ԱՄՀ-ն նվազեցրել է գլոբալ տնտեսության աճի կանխատեսումը

ԱՄՀ-ն նվազեցրել է գլոբալ տնտեսության աճի կանխատեսումը

Արժույթի միջազգային հիմնադրամը դեպի նվազում է վերանայել այս և հաջորդ տարվա համար համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը։ 2012թ. համար փորձագետները կանխատեսում են 3,5%-ի աճ, 2013-ի համար՝ 3,9%։ Հիմնադրամի ապրիլյան կանխատեսումներում նշվում էին համապատասխանաբար 3,6% և 4,1% ցուցանիշները։ Այս մասին ասված է ԱՄՀ երեկ հրապարակած World Economic Outlook զեկույցում։

ԱՄՀ փորձագետների կարծիքով՝ զարգացած տնտեսություններն ընթացիկ տարում կաճեն 1,4%-ով (ապրիլյան կանխատեսումը թողնվել է անփոփոխ), իսկ հաջորդ տարի՝ 1,9%-ով (ապրիլյան կանխատեսումը նվազեցվել է 0,2 տոկոսային կետով)։ ԱՄՆ ՀՆԱ աճը 2012թ. կկազմի 2%, իսկ 2013-ին՝ 2,3%։

Եվրոգոտում ընթացիկ տարվա համար ԱՄՀ փորձագետները ռեցեսիա են կանխատեսում՝ 0,3% տնտեսական անկում, ինչը համապատասխանում է ապրիլյան կանխատեսմանը։ 2013-ին եվրոգոտում տնտեսական աճը կկազմի 0,7%՝ ապրիլյան 0,9% կանխատեսման դիմաց։

ԱՄՀ-ն տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել է նաև զարգացող երկրների համար։ Այս տարի փորձագետներն ակնկալում են 5,6% աճ, մյուս տարվա համար՝ 5,9% (ապրիլյան կանխատեսման համեմատ նվազեցումը համապատասխանաբար 0,1 և 0,2 տոկոսային կետով)։ Ռուսաստանի տնտեսությունն այս տարի կաճի 4%-ով, 2013-ին՝ 3,9%-ով։

ԱՄՀ անփոփոխ է թողել աճի կանխատեսումը ԱՊՀ տարածաշրջանի համար. ընթացիկ տարում այն ակնկալվում է 4,1% մակարդակում։ ԱՊՀ երկրներում (բացի Ռուսաստանից) կանխատեսումն իջեցվել է 0,1 տոկոսային կետով՝ մինչև 4,5%։

Համաշխարհային առևտուրը ընթացիկ տարում, ըստ ԱՀՄ փորձագետների, կաճի 3,8%-ով, 2013-ին՝ 5,1%ով։

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում