Գլխավոր Լրահոս

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ իրանական ուժերը հատած են եղել Ադրբեջանի սահմանը, ըստ նորահայտ պնդումների

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ իրանական ուժերը հատած են եղել Ադրբեջանի սահմանը, ըստ նորահայտ պնդումների

Ռազմական հարցեր լուսաբանող ադրբեջանական լրատվական կայքի, ինչպես նաև միջազգային հայտնի մեկ լրագրողի հաղորդագրության համաձայն՝ իրանական զինուժը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Արաքս գետի վրա հատել է իրանա-ադրբեջանական միջազգային սահմանը և կարճ ժամանակով կանգնեցրել ադրբեջանական հարձակումը:

Այս պնդումն արվել է հոկտեմբերի 10-ին ադրբեջանական Caliber ռազմական թեմաներով մասնագիտացած լրատվական կայքի հրապարակած տեսանյութում։ Caliber-ի տվյալներով՝ հրաձգային զենքով զինված իրանական զորքերի ոչ մեծ զորակազմը բետոնե պատնեշներ է տեղադրել և «մի քանի օր» խոչընդոտել հետագա առաջխաղացումը:

Ինչպես հաղորդվում է, բանակցություններից հետո իրանական զորքերը նահանջել են սահմանից։

Մերձավոր Արևելքի հարցեր լուսաբանող՝ Լոնդոնում գտնվող Middle East Eye առցանց պարբերականի թուրքական բյուրոյի ղեկավար Ռագիփ Սոյլուն, ըստ էության, հաստատել է այդ պնդումը՝ Թվիթերում հոկտեմբերի 10-ին գրելով, որ պնդումը «ճիշտ է», և որ «տարածաշրջանային մեկ աղբյուր» ու «ադրբեջանցի մեկ պաշտոնյա» ժամանակին հաստատել են դա:

OC Media-ին չի հաջողվել այն պնդման իսկությունն ինքնուրույն ստուգել։ Մեկնաբանության խնդրանքին ի պատասխան՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը OC Media-ին ուղղորդել է Պետական սահմանապահ ծառայություն, որը չի պատասխանել լրատվամիջոցի բազմաթիվ հարցումներին:

Caliber -ի տեսանյութը հրապարակվել է Իրանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական լարվածության ժամանակ, երբ Ադրբեջանը իրանական բեռնատարներին մեղադրում էր Լեռնային Ղարաբաղ ապրանքներ տեղափոխելու մեջ, իսկ Իրանը Ադրբեջանին մեղադրում էր իսրայելական ուժերին Ադրբեջանի տարածքում տեղակայելու մեջ:

Ամսվա սկզբին Իրանը բազմօրյա զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանի հետ իր հյուսիսարևմտյան սահմանին, որը զուգորդվեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ Բաքվի հասցեին հնչեցրած նուրբ քողարկված սպառնալիքով:

Տես նաև՝ Ինչ է ընկած Իրանի ու Ադրբեջանի միջև աճող լարվածության հետևում․ հայացք Բաքվից

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում