Գլխավոր Լրահոս

Վրաստանում ինը հոգու մեղադրանք է առաջադրվել Կովիդի վկայագրեր կեղծելու համար

Վրաստանում ինը հոգու մեղադրանք է առաջադրվել Կովիդի վկայագրեր կեղծելու համար

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի ֆինանսների նախարարությունը ինը մարդու մեղադրանք է առաջադրել Կովիդ-19-ի կեղծ անձնագրեր պատրաստելու և օգտագործելու համար, որոնք հաստատում են պատվաստումը և թեստերի բացասական արդյունքները:

Նախարարության քննչական վարչությունը տեղեկացրել է, որ Թբիլիսիում և Իմերեթիի շրջանում անձնագրեր կեղծելու երկու դեպք է հայտնաբերել։

Արդեն մեկ մարդ է ձերբակալվել Թբիլիսիում երկու կեղծ Կովիդ-19 վկայագրի դիմաց 140 եվրո (160 դոլար) գանձելու համար:

Նախարարության տվյալներով՝ անձնագրերն օգտագործվել են արտասահման մեկնելու ժամանակ պարտադիր կարանտինից խուսափելու համար։

Գերատեսչության հաղորդագրությունում ասվում է, որ ձերբակալվածը կեղծ տեղեկատվություն է ներկայացրել, որ ստացողն իբր անցել է Կովիդ-19-ի պատվաստման ամբողջական կուրսը և ունի լաբորատոր անալիզների բացասական արդյունքներ:

Նախարարությունը հայտնել է, որ առգրավել է Կովիդ-19-ի կեղծ փաստաթղթեր, կնիքներ և կեղծ վկայագրեր՝ նախատեսված այլ անձանց վաճառելու համար, ինչպես նաև դրանց պատրաստման համար օգտագործվող համակարգչային սարքավորումներ:

Մեկ այլ գործով Իմերեթիում հայտնաբերվել է ութ մարդ, որ, ըստ իշխանությունների, «պետական սահմանը հատելիս կորոնավիրուսի վերահսկողության կանոնները շրջանցելու նպատակով գնել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական արդյունքներ՝ տրված բժշկական հաստատությունների անունից»:

Նախարարության հայտարարության համաձայն՝ մեղադրյալներին սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում։

Սա Վրաստանում Կովիդի վկայագրերի կեղծման առաջին դեպքը չէ։ Օգոստոսին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ ձերբակալել է յոթ մարդու Կովիդ-19-ի կեղծ վկայագրեր պատրաստելու և գնելու համար:

Վրաստանում բնակչության ընդամենը 32 տոկոսն է մինչ այժմ լիովին պատվաստվել, թեև առողջապահական մարմինները նախազգուշացրել են, որ համաճարակի հինգերորդ ալիքն է հասել երկիր:

Կարդացե՛ք նաև՝  Վրաստանի վարչապետը «թույլ չի տա» անցնել պարտադիր պատվաստման
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում