Ամերիկյան Yahoo ընկերության գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել է Google-ի փոխնախագահ Մարիսա Մայերը, հաղորդում է BBC-ն:
Մի շարք փորձագետների կարծիքով՝ Մայերի նշանակմամբ ընկերությունը մտադիր է պորտալի բովանդակության համեմատ ավելի մեծ ուշադրություն հատկացնել տեխնելոգիաներին և նոր արտադրանքին:
Մինչ նոր տնօրենի անվան հրապարակումը, ակնկալվում էր, որ այա պաշտոնը կզբաղեցնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոս Լևինսոնը:
Մայերը Google-ում է սկսած 1999թ. և հիմնականում աշխատել է որոնողական համակարգի մեխանիզմի ու գլխավոր էջի ստեղծման ուղղությամբ:
Վերջին շրջանում Մայերը ղեկավարել է որոնողական հսկայի նավիգացիոն և քարտեզագրական ծառայությունների, այդ թվում՝ Google Maps-ի, Earth, Local և Street View-ի աշխատանքները:
Մայերը նաև ամերիկյան Walmart մանրածախ առևտրի ցանցի տնօրենների խորհդրի անդամ է:
Վերջին մեկ տարում Yahoo-ն երեք գլխավոր գործադիր տնօրեն է փոխել: Մայերի նախորդը՝ Սքոթ Թոմսոնը մայիսին պաշտոնից հեռացել էր այն բանից հետո, երբ մեղադրվել էր սեփական կենսագրության մեջ ինֆորմացիոն տեխոնոլոգիաների գծով գիտական կոչման մասին կետ ավելացնելուց հետո: 2011-ի սեպտեմբերին 2,5 տարի պաշտոնավարումից հետո գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից հեռացվել էր Քերոլ Բարցը:
Yahoo ինտերնետ պորտալը դժվար ժամանակներ է ապրում՝ պայմանավորված Google որոնողական հսկայի և Facebook սոցցանցի հետ մրցակցությամբ:
Չնայած հանգամանքին, որ ներկայում Yahoo-ն ԱՄՆ-ի խոշորագույն վեբ պորտալն է, փորձագետների կարծիքով՝ ընկերությունը վնասներ է կրել, քանի որ ժամանակին սոցիալական ցանցի գործառույթներ չի գործարկել:
Yahoo-ի տեղեկատվական ծառայությունը կարողանում է մեծածվալ ինտերնետ տրաֆիկ ներգրավել, սակայն մյուս ծառայությունները՝ մասնավորապես որոնողական համակարգը, փոստային ծառայությունը, վնասներ են կրում:
Civilnet











