Գլխավոր Լրահոս

Դաշտադեմում կառուցվելիք 200 մՎտ հզորությամբ արևային կայանում պետությունն ունենալու է 15 տոկոս բաժնեմաս

Դաշտադեմում կառուցվելիք 200 մՎտ հզորությամբ արևային կայանում պետությունն ունենալու է 15 տոկոս բաժնեմաս

Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում գտնվող ավելի քան 377 հեկտար մակերեսով հողամասը, կառավարության որոշմամբ, կներդրվի «Պետական հետաքրքրությունների ֆոնդ» պետական ընկերության կանոնադրական կապիտալում։ Հարցն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 28-ի օրակարգում։ 

Հողամասը տրամադրվում է Ֆոնդին՝ Դաշտադեմում արևային ֆոտովոլտային կայանների կառուցման գործում ներդրում ունենալու համար. «Ընկերության կանոնադրական կապիտալում գույքի համալրման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի կառավարության կողմից հաստատված «Այգ–1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային պայմանով առ այն, որ ծրագրի իրականացնող ընկերությունում Ընկերությունն ունենալու է 15 % բաժնեմասնակցություն»,- նշված է կառավարության հիմնավորումներում։ 

«Այգ-1»-ը Թալին և Դաշտադեմ համայնքների տարածքում կառուցվելիք 200 մՎտ հզորությամբ արևային կայան է լինելու։ Արևային ֆոտովոլտային կայանը կառուցելու ու շահագործելու է արաբական «Մասդար» ընկերությունը։ Ներդրումային ծրագրի արժեքը կազմում է մոտ 175 միլիոն դոլար ու կայանը նախատեսվում է գործարկել 2025-ին։

Բացի «Այգ-1»-ը, արաբական ընկերությունը նպատակ ունի նաև արևային կայան հիմնել Կոտայքի մարզում։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում