Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է Պորտուգալիային €1,48 մլրդ տրանշի փոխանցումը՝ Լիսաբոնին €78 մլրդ-ի ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրի շրջանակում, հաղորդում է Reuters-ը: ԱՄՀ-ն Պորտուգալիային կոչ է արել նաև շարունակել խիստ խնայողության քաղաքականության, ինչպես նաև բարեփոխումների իրականացումը:
Ըստ ԱՄՀ-ի՝ մինչ 2012թ. վերջ Պորտուգալիային կհաջողվի հասնել իր ֆինանսական նպատակին: Եկամուտների նվազումը՝ մյուս կողմից՝ կհանգեցնի նրան, որ իշխանությունները չեն կարողանա ապահովել բյուջեի դեֆիցիտի սահմանած ցուցանիշները: Անցած տարի Պորտուգալիայի բյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 5,9%: 2012-ի համար բյուջեի դեֆիցիտի նպատակային ցուցանիշ է սահմանված ՀՆԱ-ի 4,5%-ը, 2014թ.՝ ՀՆԱ-ի 3%:
ԱՄՀ-ն գովել է Լիսաբոնին խիստ քաղաքականության իրականացման համար՝ ի հեճուկս եվրոգոտու ճգնաժամի ճնշմանը: Կազմակերպությունն ընդգծել է, որ մրցունակության և տնտեսական աճի ապահովաման ն ուղղված բարեփոխումները չափազանց կարևոր են, սակայն զբաղվածության ոլորտում հետագա բարեփոխումների անհրաժեշտություն կլինի՝պայմանավորված գործազրկության բարձր մակարդակով:
Civilnet











